
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 14-ին, ժամը 17։09-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
«Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ մյուս ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել