HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սամսունգների» կողոպտիչը հայտնաբերվել է

Օգոստոսի 16-ին ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 1960 թ. ծնված Կարուշ Ս.-ն և հայտնել, որ օգոստոսի 10-ին Հաղթանակի պողոտայի զբոսայգում անհայտ անձը զանգահարելու պատրվակով խնդրել է իր «Սամսունգ-C-3010» տեսակի բջջային հեռախոսը և բացահայտ հափշտակելով' դիմել փախուստի:

Նույն օրը ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1979 թ. ծնված, նախկինում դատված Արա Ս.-ն:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Արա Ս.-ն խոստովանել է, որ օգոստոսի սկզբներին Գյումրիի Հաղթանակի պողոտայի զբոսայգում, 1977 թ. ծնված Աստվածատուր Ու.-ի ձեռքից բացահայտ հափշտակել է «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս:

«Հափշտակվածն առգրավված է: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter