HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից զգուշացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես ամռան արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։

«Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն։

Հիշեցում.

  • Խուսափե՛ք արևի ճառագայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է։
  • Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր:
  • Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկ:
  • Կրե՛ք արևային ակնոց։
  • Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր, բնական հյութեր՝ առանց շաքարի։
  • Նախապատվությունը տվեք դյուրամարս սննդամթերի, խուսափեք կծու, թթու օգտագործելուց»,-ասված է ՀՎԿԱԿ հրապարակման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter