HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես պահել դեղերը շոգ եղանակին

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ շոգ եղանակին դեղերի պահպանման և անվտանգության վերաբերյալ։

«Շոգի պայմաններում դեղորայքի սխալ պահպանումը կարող է փոխել դեղերի արդյունավետությունն ու անվտանգությունը։ Այս առումով կարևոր է հետևել նշված պայմաններին`

  • Պահեք դեղորայքը սառը և չոր վայրում (15–25°C)։
  • Մի թողեք մեքենայի մեջ կամ արևի տակ։
  • Մի սառեցրեք, եթե դրա համար չկա հատուկ ցուցում։
  • Ճանապարհորդելիս օգտագործեք ջերմամեկուսիչ պայուսակ։

Դեղերի սխալ պահպանման հետ կապված խնդիրներից աշխարհում տուժում է հիվանդների մոտ 5%-ը։ Միայն ԱՄՆ-ում տարեկան 1.3 միլիոն մարդ տուժում է դեղորայքային սխալներից։ Հիվանդանոցներում միջինը բաժին է ընկնում 6.5 սխալ 100 հիվանդի հաշվով։ Դեղորայքային սխալներն աշխարհում կազմում են առողջապահական ծախսերի շուրջ 1%-ը։ Պատահական թունավորումներից մահացությունը կազմում է մեր հանրապետությունում ըստ պաշտոնական վիճակագրության կազմում են 0.5–0.7 դեպք/100000 բնակչի հաշվարկով։

Բարձր ջերմաստիճանի ազդեցությանն ավելի զգայուն են ինսուլինը և հակաշաքարային դեղերը, այսպես օրինակ` ինսուլինը >30°C-ում արագ քայքայվում է և կարող է դառնալ անարդյունավետ կամ առաջացնել անկանխատեսելի ազդեցություններ։ Ջերմազգայուն են հոգեմետ և նյարդաբանական դեղերը, նաև քսուքները (օր․՝ հորմոնալ քսուքներ), որոնք շոգին հալչում են, ակտիվ նյութի խտությունը փոխվում է, աչքի կաթիլները, հակաբիոտիկները` հատկապես սուսպենզիաները շոգին պղտորվում են և դառնում անարդյունավետ։
Ախտանշաններ, որոնք կարող են մատնանշել թունավորումը` սրտխառնոց, փսխում, սրտխփոց կամ ճնշման անկում, թուլություն, գլխապտույտ, ավելացած քրտնարտադրություն կամ դրա բացակայություն, անուշադրություն, ցնցումներ:

Այս խնդիրների կանխարգելման առումով կարևոր է պահպանել դեղերը ըստ ցուցումների` (15–25°C կամ +2–8°C սառնարանում), դեղ ընդունող հիվանդներին խորհուրդ տալ խմել բավարար հեղուկ, անհասկանալի ախտանշանների դեպքում դեղի ընդունումը դադարեցնել և դիմել բժշկին։

Եվս մեկ կարևոր խնդիր է երեխաներից հեռու դեղորայքի պահպանումը: Երեխաների մոտ պատահական դեղորայքային թունավորումները հաճախ են լինում դրանց հասանելիության և գրավիչ գույնի հետ կապված։ Խորհուրդներ`

  • Պահել բարձր և փակ վայրում։
  • Օգտագործել փակվող դեղատուփ։
  • Մի պահեք դեղերը պայուսակում կամ սեղանի վրա։
  • Պահպանեք արտադրողի փաթեթավորմամբ։
  • Ժամկետանց դեղերը դեն նետեք։
  • Բացատրեք երեխային, որ դեղը «հատուկ ուտելիք» չէ»,-ասված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter