HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ պարզվել է՝ 2019 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, նույն քոլեջի ուսանողներից մեկի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս կողմից ուսումնական և գործնական դասընթացներին չհաճախելու պայմաններում նրան անհրաժեշտ գնահատականներ նշանակելու և ավարտական ատեստատ տրամադրելու հարցի շուրջ դասախոսների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու դիմաց, նրանից պահանջել և ստացել է կաշառք:

«Նախաքննությամբ պարզվել է նաև, որ քոլեջի տնօրենը ուսանողներից ևս մեկին ցածր առաջադիմության պայմաններում հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար միջնորդի միջոցով ուսանողի ծնողից ստացել է կաշառք:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով քոլեջի մեկ այլ ուսանողի բացակայությունները չարձանագրելու և հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար, հիշյալ ուսանողի ծնողից նույնպես ստացել է կաշառք:

Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու համար քոլեջի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), կաշառք տվողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իսկ կաշառքի միջնորդություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով:

Քոլեջի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և պաշտոնավարման կասեցումը, կաշառք տված անձանցից մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter