HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարի վթարման պատճառով Դեբեդ գետն աղտոտվել է

Օգոստոսի 16-ին՝ առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդմամբ՝ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչի պատճառով գետը աղտոտվել է։

Գետի տարբեր հատվածներից կատարվել են ջրի ու հողերի նմուշառումներ։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter