
Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։
«Մասնավորապես՝
- պանիրների հասունացման սրահում առկա են եղել կեղտի կուտակումներ,
- կաթի ընդունման սրահում, արտադրական տարածքում, փաթեթավորման սենյակում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ,
- առաստաղների, պատերի և հատակների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,
- դռների մակերևույթները ենթարկված են եղել կոռոզիայի,
- սեղանների աշխատանքային մակերեսները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,
- սարքավորումների և տարաների որոշակի հատվածներ հնարավորություն չեն տվել իրականացնել լվացման, մաքրման և ախտահանման գործընթացներ,
- լվացարանները ապահովված չեն եղել տաք և սառը ջրով»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել