HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա ևս 3-5 աստիճանով

«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հաղորդում է, որ օգոստոսի 19-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով:

Մայրաքաղաքում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter