HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ և ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է, և մենք ուրախ ենք դրա համար։ Մենք արդեն հասցրեցինք հարցերի բավականին լայն շրջանակ քննարկել, և ուրախ եմ արձանագրել, որ իմ տպավորությունն այն է, որ այդ քննարկումների արդյունքում մեր փոխադարձ վստահությունն ավելի է ամրապնդվում։ Կրկին անգամ ողջունում եմ և բարով եք եկել»:

Իր հերթին Մասուդ Փեզեշքիանը նշել է.

«Ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար: Ինչպես նշեցիք, քննարկումները շատ կառուցողական էին և ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկուստեք Աստծո կամոք կյանքի են կոչվելու։

Մեր հարաբերությունները պատմական են, շատ մտերիմ, և մեր երկրի, նաև մեր Գերագույն գլխավոր առաջնորդի համոզմունքն այն է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և օր-օրի զարգանան։

Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունելու այդ ամբողջականության խախտումը։ Բարեբախտաբար մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և հուսով եմ, այս քննարկումների և հանդիպումների ընթացքում կկարողանանք ավելի շատ զարգացնել այդ հարաբերությունները»:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter