HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։

Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով

Օգոստոսի 21

  • 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»,
  • 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,

Օգոստոսի 22

  • 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,
  • 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,

Օգոստոսի 25

  • 9-րդ դասարան՝ «Բնագիտություն»,
  • 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»:

Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։

Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter