HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմամշակութային հուշարձանի տարածքում ապօրինի ադյունահանում է իրականացվել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը: Այս մասին հաղորդում են Ներքին գործերի նախարարությունից։

«Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին՝ գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել և օգտագործել են որպես շինանյութ:

Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 13-ին: Սյունիքի քրեական ոստիկաններին միացան նաև մարզի պարեկներն ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներ, և ժամը 11։30-ի սահմաններում հայտնաբերվեց պատմամշակութային հուշարձանի տարածքից հանքանյութ տեղափոխող յոթ բեռնատար, որոնք տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Գորիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ չորս հոդվածի, այդ թվում՝ պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:

Հանգամաքները նախաքննությամբ պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գլխավոր նկարը՝ էկրանակադր ՆԳՆ տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter