HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան – Մաշտոց խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հաղորդում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:

Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:

Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter