HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ փոխվարչապետին Վերին Լարսի անցակետով Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներմուծման հարցում արագ արձագանքի և աջակցության համար։

Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը երկուստեք ընդգծել են համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում: Անդրադարձ է կատարվել համագործակցությանը նաև ԵԱՏՄ շրջանակներում:

ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը կարևորել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter