HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջրվեժ» անտառպարկում կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան՝ 20 մլրդ 900 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագրով

Համահայկական խաղերի պատշաճ կազմակերպման նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է տարածք՝ հանրային-մշակութային և սպորտային ավանի կառուցման համար: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կտրամադրվի «Ջրվեժ» անտառպարկի 23.3 հա հողամասը՝ 20 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։ Ծրագիրն իրականացվելու է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 13 տարվա ընթացքում:

Համահայկական խաղերի անցկացման ժամանակ (Ձմեռային և Ամառային խաղեր) մարզական ավանը ծառայելու է որպես մարզիկների կեցության վայր: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ապահովելու է սպորտային ավանի պահպանման ծախսերի ֆինանսավորումը: Համալիրն օգտագործվելու է որպես Համահայկական խաղերի անցկացման, իսկ խաղերից դուրս՝ երիտասարդական տարբեր հավաքների, Հայաստան-սփյուռք բազմաբովանդակ միջոցառումների, հանգստի և ժամանցի կազմակերպման ու բազմաբնույթ ծրագրերի անցկացման վայր:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից առաջին փուլում տեղադրվելու են էկո տնակներ, ճաշարան և բժշկական սպասարկման կենտրոն։ Վերոնշյալ կառույցները չեն ենթադրում հիմնական շինություններ։ Հաջորդ փուլերում նախատեսվում են սպորտային տարբեր հարթակների և մարզասրահների կառուցում։ Յուրաքանչյուր տնակի համար անհրաժեշտ կլինի հարթեցնել 110-120 քմ հողատարածք։ Տնակների հավաքումը նախատեսվում է ոչ անտառածածկ տարածքներում։

Տարածքը հատկացվել է առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով՝ 50 տարի ժամկետով: Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել շուրջ 1240 նոր աշխատատեղ, ինչպես նաև տարածքում շուրջ 20  հազար ծառ տնկել։  

Որոշման ընդունումը բխում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքների պահանջների կատարումից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter