«Ռոսե գարդեն» ՍՊԸ-ն մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել
«Ռոսե գարդեն» ՍՊԸ-ն մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել։
«Ռոսե գարդեն» ՍՊ ընկերությունը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հիմնադրվել է 2025 թվականին։ Ընկերությունը պատկանում է հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Լուսինե Ալեքսանյանին։ Ընկերությունում նաև չնչին՝ 0.0007 տոկոս, բաժնեմաս ունի Լուսինե Ալեքսանյանի ամուսինը՝ Արմեն Աղաբեկյանը։ Նա նաև ընկերության տնօրենն է։
«Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Գեղարքունիքի մարզում կառուցել ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերի գերակշիռ մասը նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 190 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, 2.1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ջերմոցների արժեքը), 60 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 250 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 57 մլն դրամ»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել