HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստ-ի բաժանմունքներից մեկի ղեկավարը հափշտակել է 17 մլն դրամ․ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը պատկանող և իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, հիշյալ ՓԲԸ-ի կողմից իր անվամբ բացված օգտահաշվին փոխանցված գումարներից դրամական փոխանցումների գործառնական համակարգերով 2025 թվականի ապրիլի 1-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 16,5 մլն ՀՀ դրամի փոխանցումներ է կատարել ինչպես իր, այնպես էլ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի և նրա ամուսնու հաշիվներին:

Բացի այդ, պարզվել է, որ փոստային բաժանմունքի ղեկավարը նույն ժամանակահատվածում դրամարկղից կանխիկ եղանակով վերցրել է նաև 8660 ՌԴ ռուբլի, ինչպես նաև հափշտակել իրեն վստահված ընդհանուր 110670 ՀՀ դրամի կոմերցիոն ապրանքներ և պայմանական արժեքներ (նամականիշներ)։

Հափշտակված գումարը նշված փոստային բաժանմունքի ղեկավարը օգտագործել է անձնական կարիքների, այդ թվում՝ ՀՀ-ում գործող բուքմեյքերական կազմակերպություններում խաղադրույքներ կատարելու համար՝ այդ կերպ «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառելով ընդհանուր շուրջ 17 մլն դրամի չափով գույքային վնաս:

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար փոստային բաժանմունքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նրան օժանդակած աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Պատճառված շուրջ 17 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter