
Օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 06:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։
«Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել