Կասեցվել է ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
«Մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի հանդիպական հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը,
- արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, մասնավորապես ապխտման և քացախաթթվի շշալցման մասերը,
- տանիքների ներքին մակերևույթները քողարկված են եղել պոլիէթիլային ծածկույթով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և բորբոսի առաջացումը,
- պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։
Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել