HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսրին

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին:

«Կայսր Նարուհիտոն շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում։

Դեսպան Սիմոնյանը Ճապոնիայի կայսրին է փոխանցել ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։

Կայսերական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ճապոնիայի՝ Երեխաներին առնչվող քաղաքականության, ծնելիության նվազեցման միջոցառումների, երիտասարդների կարողությունների զարգացման և գենդերային հավասարության հարցերով պետնախարար Միհարա Ջունկոն, ում հետ դեսպանն ունեցել է կարճ առանձնազրույց»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter