HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայում ընթացող աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Հայ ըմբիշը եզրափակչում առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի չեմպիոն Ահմադ Կոդիրովի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: 

Տերտերյանը մեկնարկում 6:2 հաշվով վստահ առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ, ապա 3:1 հաշվով հաղթել է Ասիայի Մ20 տարեկանների հաղթող ղազախ մրցակցին: Քառորդ եզրափակչում Տերտերյանն ուժեղ է գտնվել բուլղարացի ըմբիշից, իսկ կիսաեզրափակչում 5։1 հաշվով հաղթել է Հունաստանի ներկայացուցչին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքս Մարգարյանը ևս դուրս է եկել Մ20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ և կպայքարի հաղթողի կոչման համար;

🥈Նախօրեին Հայաստանի թիմից Մ20 ԱԱ-ի արծաթե մեդալին է արժանացել 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter