
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք։ Հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Գորիսում նախագահը նախ այցելել է Ակսել Բակունցի տուն-թանգարան, այնուհետև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում։ Նախագահը տեղում ծանոթացել է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական և փողոցների բարեկարգման աշխատանքներին։
Շրջայցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը զրուցել է Գորիսի բնակիչների հետ, անդրադարձել նրանց մտահոգություններին, քննարկել մարզի առկա խնդիրներն ու վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները։ Հանրապետության նախագահը նաև խոսել է երկրի օրակարգային մի շարք հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել