HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Ջրվեժի արտադրամասերից մեկի տարածքում

ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդում է, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 16։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։

«Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

🕒 Թարմացվել է՝ 2025-08-25, 19։30

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։17-ին, մարվել՝ 19։16-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter