HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների աշխատաժողովի շրջանակներում կայացել է քննարկում՝ բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ

Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների աշխատաժողովի շրջանակներում կայացել է քննարկում բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ: Հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը:

«Անդրադարձ է կատարվել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության միջև արդյունավետ սիներգիայի ապահովման հարցերին: 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ համար առաջնահերթությունների առաջմղմանը և առկա իրավիճակում նոր օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները։ 

Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով հեռանկարների, նոր նախաձեռնությունների և դրանց իրականացման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման վերաբերյալ ՀՀ տեսլականին, առաջնահերթություններին և իրականացվող աշխատանքներին»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter