«Իջևանի անտառտնտեսությունում» ապօրինի ծառահատումների հետևանքով 43 մլն դրամի վնաս է հասցվել. ԲԸՏՄ
ԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։ Այս մասին հաղորդում են ԲԸՏՄ լրատվական ծառայությունից։
«Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։
Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43 084 000 դրամ։
Ստուգման արդյունքները փոխանցվել են Քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ «Իջևանի անտառտնտեսության» ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել