HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող (Արարատ, գ Բյուրավան) հացի արտադրամասում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։

«Ստուգումների արդյունքում պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝ 

  • արտադրամասի նախագծումը, կառուցվածքը և չափսը չեն ապահովել կենդանիների ներթափանցումից պաշտպանությունը,
  • արտադրական շինությունները ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, մասնիկները թափվելու հնարավորությունից, բորբոսի առաջացումից,
  • արտադրամասի պատերի, հատակի, առաստաղների և պատուհանների մակերեսները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • արտադրական շինությունները չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,
  • արտադրական շինություններում պահվել են արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ,
  • ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
  • սահմանված չի եղել տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
  • աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Հաշվի առնելով վերը նշված խախտումները՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter