
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արևիկ Գրիգորյանին պատկանող (Արարատ, Վերին Արտաշատ) հանրային սննդի օբյեկտում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվականից։
«Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Հատկապես արձանագրվել են հետևյալ խախտումները՝
- սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառի անցանկալի բորբոսի առաջացումը,
- սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, որոնք հնարավոր կլիներ հեշտորեն մաքրել և ախտահանել,
- լվացարանի, սեղանի մակերևույթները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Հաշվի առնելով վերը նշված խախտումները՝ հանրային սննդի օվբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սահմանվել է ժամկետ՝ բացահայտված անհամապատասխանությունները վերացնելու համար»- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել