HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Բ'Արև» փառատոն (լուսանկարներ)

Օգոստոսի 22-24-ին Սևանա լճի ափին տեղի ունեցավ «Բ'Արև» եռօրյա տրանսֆորմացիոն փառատոնը։

Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու 15-ից ավելի պրակտիկաների, բանախոսությունների, աշխատարանների, ծեսերի՝ Կոստա Ռիկայից, Բալիից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից հրավիրված ուսուցիչների ուղեկցությամբ։

«Բ'Արև»-ին նվագում էր 15 երաժիշտ Հայաստանից և աշխարհի այլ կետերից։ Տարածքում կային բուժիչ գոտի, շոգեբաղնիք, երեխաների անկյուն, սննդի կետեր, բար, ծիսական թեյ և այլն։

Նավասարդին՝ հին հայկական տիեզերական Նոր տարուն, անիվը պտտվում է՝ սկզբնավորելով փոխակերպման նոր շրջան․ այս պատճառով է փառատոնի անցկացման ժամանակն ընտրվել օգոստոսի վերջը՝ «Մենք միասին շարժվում ենք դեպի Արև» կարգախոսով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter