
Վերականգնվել է պետությանը պատճառված 595 մլն դրամ վնասը
Քննչական կոմիտեից հայտնում են, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սնանկության կառավարչի կողմից առերևույթ անօրինական գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
« Նախաքննության ընթացքում իրականացված բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 595 մլն ՀՀ դրամն ամբողջությամբ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել