HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու անձի մարմնում ոստիկանները մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ին արտերկրից Հայաստան վերադարձած Կապան քաղաքի բնակչի մարմնում հայտնաբերվել է 4 գրամից ավելի ընդհանուր քաշով մարիխուանայով փաթեթներ:

«Օգոստոսի 23-ին ևս իրավապահների օպերատիվ տեսադաշտում արտերկրից ժամանած մեկ այլ կապանցի էր։ 28-ամյա տղամարդու մարմնում հայտնաբերվեցին 16 գրամից ավելի ընդհանուր քաշով մարիխուանայի փաթեթներ:

Երկուսն էլ ձերբակալվել են:

Նախաձեռնվել են քրեական վարույթներ թմրամիջոցի մաքսանենգության հատկանիշներով։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter