
Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
Ազգային ժողովը հրապարակել է պատգամավոր Արսեն Թորոսյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը.
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արսեն Թորոսյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ»,-ասված է արձանագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը 2025 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Մեկնաբանել