
Քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների մեխանիզմները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանն ուղղված աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Ներկայացվել են անկանխիկ գործառնությունների խթանման միջոցառումների մեխանիզմները և ազդեցությունների գնահատականները: Մտքեր են փոխանակվել գործառնություններից հետվերադարձի հիմնական սկզբունքների, անկանխիկ առևտրից հետվերադարձի ներդրման հիմնական նպատակների շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախնական փուլում իրականացնել համակարգի փորձնական (պիլոտային) գործարկում և դրա արդյունքների հիման վրա հստակեցնել հետագա քայլերը՝ ապահովելով համակարգված և ամբողջական ներդրումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել