HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրն է

ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Քրոուն բարի երթ է մաղթել Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում ծառայության պատրաստվող ՀՀ խաղաղապահ բրիգադի նոր հերթափոխի զինծառայողներին։ Այս մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«2004թ․ սկսած՝ Հայաստանը մշտապես ներկայացված է եղել ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերի կազմում՝ ի ցույց դնելով տարածաշրջանային խաղաղության ու կայունության հարցում իր հանձնառությունը։ Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը՝ գերազանցելով մի քանի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների։ Այս կայուն մոտեցումն ընդգծում է Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ դերակատարումը տարածաշրջանային անվտանգային գործողություններում և վերջինիս Դաշնային ուժերի հետ կողք-կողքի աշխատելու պատրաստակամությունը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հպարտ է աջակցել Կոսովոյում Հայաստանի ներգրավվածությանը, որը համահունչ է դաշինքներն ամրապնդելու, ՆԱՏՕ-Բալկաններ հանձառությունների առաջ մղման և կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ ամուր անվտանգային գործընկերության նոր թափ հաղորդելու մեր ընդհանուր նպատակներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter