
Մսամթերքի արտադրամասն աշխատել է խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ «Հայր և որդի Սարգսյաններ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադամասում (ք․ Երևան, Խաղաղ Դոն) իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ:
Մասնավորապես՝
- արտադրական շինությունը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով,
- հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- դռները չեն ունեցել հարթ մակերես, ունեցել են վնասված հատվածներ,
- տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։
Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
Մեկնաբանել