HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1,5 մլն դոլարի դրամաշնորհ՝ «Նաիրիտ»-ի սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների համար

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Համաձայնագրով «Նաիրիտ» քիմիական գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման շրջանակներում Գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով առաջարկվել է ներդրումային գործառնությանն ուղղված դրամաշնորհի տրամադրում՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով:

Գործունեության նպատակն է նպաստել գործարանից առաջացող հանրային առողջության և շրջակա միջավայրի ռիսկերը լուծելու համար նախատեսված առաջարկվող նախագծի նախապատրաստմանը:

Դրամաշնորհով տրամադրվող գործողությունները բաղկացած է, մասնավորապես, հետևյալ մասերից՝ նախագծում և տեխնիկական գնահատում (քիմիական նյութերի գույքագրում և բնութագրում, հեռացման, չեզոքացման և մշակման տարբերակներ, կարգավորող և բնապահպանական նորմերի համապատասխանություն, տեխնիկական, գործառնական և տնտեսական գնահատում, իրականացման ռազմավարություն և առաջարկություններ, հողի և ստորգետնյա ջրերի աղտոտվածության բացահայտում), բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter