Վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն դրամ վնաս
Քննչական կոմիտեն հայտնում է, որ իրականացվում է բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ռեզիդենտ շահութահարկ վճարողի տարեկան հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն 396 հզր 686 դրամն ամբողջությամբ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել