HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից հիվանդության սիմուլյացիայի դեպք

Քննչական կոմիտեն հայտնում է՝ պարզվել է, որ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Ռ.Հ-ն, հայտարարված ռազմական դրության ժամանակ, դիտավորություն ունենալով խուսափել մարտական գործողությունների ժամանակ իր պաշտոնից բխող պարտականությունների կատարումից, որոշել է հիվանդության սիմուլյացիայի եղանակով դադարեցնել զինվորական ծառայության պարտականությունների կատարումը։

«Մասնավորապես՝ ՌՀ-ն առանց վերադաս հրամանատարությանը տեղեկացնելու, մեկնել է զինհոսպիտալ, որտեղ ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաև իրականում գոյություն չունեցող գանգատներ, ինչի արդյունքում նախնական ախտորոշմամբ ընդունվել է ստացիոնար բուժման։

Այսպիսով, Ռ.Հ-ի կողմից դրսևորած հիվանդության սիմուլյացիան հանգեցրել է վերջինիս կողմից ժամանակավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 16-ը, զինվորական ծառայության առանձին՝ իր պաշտոնից բխող պարտականությունների կատարումը դադարեցնելուն:

Ռ.Հ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter