Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-5 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովիտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
Լուսանկարը՝ «Հետք»-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել