HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանրէաբանական շեղումներ՝ «Հին Ապարան» ՍՊԸ-ի արտադրանքներում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ․ Զովունի), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

«Ըստ փորձաքննության արդյունքների․

  • «Կաթի սերուցք 50%» (արտադրված 18․08․2025թ․) արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «S.aureus»,
  • «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով արտադրված 18% յուղայնությամբ թթվասերի տեխնոլոգիայով» (արտադրված 18․08․2025թ․) արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter