Սամվել Բալասանյանը հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչներին նախընտրական ծրագիրը համատեղ մշակելու և համալրելու նպատակով
Այսօր Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալսանյանը հանդիպել է շուրջ երկու տասնյակ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը թեկանծուի նախընտրական ապագա ծրագրի համատեղ մշակումն ու համալրումն էր: Հանդիպման ընթացքում մասնակիցները Սամվել Բալասանյանին ուղղեցին տարաբնույթ հարցեր և ստացան ամբողջական պատասխաններ: Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում Գյումրի քաղաքի հետագա զարգացման հնարավոր տարբերակների շուրջ:
Սամվել Բալասանյանը ներկաներին խոստացավ իր նախընտրական ծրագիրը կազմելիս հնարավորինս հաշվի առնել արված առաջարկությունները և հույս հայտնեց, որ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել