HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահում հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աբովյան 22 հասցեում գործող «Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահի կողմից վաճառվել են երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։

«Խոսքը վերաբերում է «Քաղցած արջի պես», «Ուրախ արջի պես», «Մռնչա առյուծի պես» և «Քայլիր փղի պես» անվանումներով հավաքածուներին։

Բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։ Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է, որը կապված է չմշակված ապակու ձուլման գործընթացի հետ։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ, այնուհետև վերադարձնել բաժակները՝ ստանալով ապրանքի արժեքի վերադարձ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter