Գորիս-Վաղատուր ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա մեկ զոհ
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 01:14-ին ահազանգ է ստացվել, որ Վաղատուր-Խոզնավար գյուղերի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը։
«Պարզվել է, որ Գորիս-Վաղատուր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և ուղևորի դին դուրս բերել ձորից»,-ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել