Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը:
«Ներկայացվել են հայտարարագրման ընթացքի վերաբերյալ ցուցանիշները և տեմպերը բարելավելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Մտքեր են փոխանակվել եկամուտների հայտարարագրման գործընթացն առավել մատչելի դարձնելու քայլերի շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է թվայնացման գործընթացի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում մեկնարկած բարելավումների շարունակականության ապահովումը, իրազեկման աշխատանքների հետևողական իրականացումը և ինքնաշխատ լրացման կատարելագործումը:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ համակարգի լավարկման համար անհրաժեշտ լուծումներ և մեխանիզմներ գտնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել