HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահին

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային:

«Վարչապետը ողջունել է պարոն Կանդայի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱԶԲ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համընկնում է Հայաստանի և ԱԶԲ-ի գործընկերության 20-ամյակի հետ: Վարչապետը շեշտել է ՀՀ Կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության հետևողական զարգացման փաստը և նշել, որ ԱԶԲ-ն կարևոր դեր է խաղացել Հայաստանի զարգացման նպատակներին աջակցելու գործում՝ սկսած ենթակառուցվածքների արդիականացումից, պետական կառավարման համակարգում բարեփոխումներից մինչև ներառական և կայուն աճի խթանում։

Մասատո Կանդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքների համար՝ նշելով, որ ԱԶԲ-ն բարձր է գնահատում ՀՀ Կառավարության հետ սերտ գործակցությունն ու պատրաստ է հետագայում ևս ակտիվորեն նպաստել մեր երկրում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Զրուցակիցները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել բնակարանային ապահովման, սեյսմիկ անվտանգության բարելավման, դպրոցաշինության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter