HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արզական գյուղում այրվում է խատածածկույթ․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ. ՆԳՆ

Օգոստոսի 31-ին, ժամը 10:44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ: Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությանների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր և ջրատարներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններից շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական հումանիտար արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ։ 

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter