HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Վիլյամ Սարոյանի հիմնադրամը հայտարարում են «Սարոյանական օրերի» մեկնարկը

Այսօր լեգենդար ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է։ Այդ առթիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և Վիլյամ Սարոյանի հիմնադրամը հայտարարում են «Սարոյանական օրերի» մեկնարկը։

«Սարոյանի հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված այս նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 5-ից 11-ը կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նշանավորելու մեծ գրողի կյանքն ու գործունեությունը։

Հրավիրում ենք Ձեզ նորովի բացահայտելու Սարոյանին և մի ամբողջ շաբաթ վայելելու թատերական, գրական, գեղարվեստական և այլ միջոցառումներ։

Հետևե՛ք մեր և Saroyan Days էջի գրառումներին՝ իմանալու նախատեսվող միջոցառումների մասին, ծանոթանալու ծրագրին և սպասվող անակնկալներին։ Սիրով սպասում ենք ձեզ»,- նշվում է հաղորդագրությունում:

Գլխավոր լուսանկարը՝ asbarez.com-ի, Վիլյամ Սարոյանը Հայաստանում (Թալին)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter