HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատիս փողոցում գտնվող հողամասը կվերադարձի Աբովյան համայնքին 

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի, վերջինիս պատկանող՝ Աբովյան քաղաքի Հատիս փողոցի թիվ 1/19/2 հասցեում գտնվող՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:

«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աբովյան համայնքին կվերադարձվի Աբովյան քաղաքի Հատիս փողոց 1/19/2 հասցեում գտնվող հողամասը:

Վճռի հիմքում, ի թիվս այլնի, դրվել էր այն, որ օտարված գույքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողամաս է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter