Վերացվել է «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
«ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, փ․ Գուրգեն Մահարի) կաթնամթերքի արտադրամասը կշարունակի արտադրական գործունեությունը։ Հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական երկրորդ այցի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել։
Արդյունքում արտադրամասի գործունեության կասեցումը հանվել է և այն կարող է շարունակել արտադրությունը»,- նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին կասեցվել էր «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել