HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհի հարակից տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 31-ին, ժամը 15։03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուղեձոր գյուղի մոտակա սարին ծուխ է նկատվում։ Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին հարակից տարածքում։

Հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկույթ և բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին, ժամը 07։38-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են շուրջ 40 փրկարարական ծառայող և Մարտիրոս գյուղի կամավորական խմբից 8 կամավոր։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter