HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին առնչվող հարցեր

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ։ 

«Ալեքսանդր Եսայանը ներկայացրել է Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծի արդեն իսկ կատարված աշխատանքները և քննարկվել են իրականացման ճանապարհին առաջացած ռազմավարական և տեխնիկական հրատապ խնդիրները: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել վերջնական վայրի օպտիմալ ընտրության, այդ վայրի ենթակառուցվածքների և էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովմանն ուղղված ընթացիկ հարցերին։

Քննարկման ընթացքում նախարար Հայրապետյանը կարևորել է ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների համակարգված իրականացումը՝ ընդգծելով խոշոր տվյալային կենտրոնի նշանակալի դերը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում:

Նշենք, որ այս ծրագրով նախատեսվում է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, հազարավոր NVIDIA Blackwell GPU-ների տեղակայում և ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածքի ձևավորում։

Ամփոփելով քննարկումը՝ կողմերը գտել են լուծումներ, ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ հետագա քայլերի պլանավորման և նախագծի բարեհաջող իրականացման ուղղությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և «Էնթերփրայզ Արմենիա»-ի ներկայացուցիչ  Վահագն Մուղնեցյանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter