HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ դեմոկրատների» ցավակցությունը Սուրեն Սիրունյանի ընտանիքին և մերձավորներին

Օգոստոսի 18-ին մեզ լքեց իսկական ընկեր, իր երկրի ու իր հարազատների իսկական նվիրյալ, կենսախինդ ու ավյունով լեցուն, հավերժ պայքարող ու տոկուն ՀՀ քաղաքացի:

Սուրեն Սիրունյանի մահը մեծ կորուստ է բոլորիս համար, քանզի նա այն մարդկանցից էր, ով իր կյանքի ողջ ընթացքում նվիրվել է իր գործին, դեռևս պատանի հասակից նա Ղարաբաղյան շարժման բացառիկ նվիրյալ էր: Սիրունյանի անձնազոհ կերպարը մշտական պայքար է մղել հայրենիքի և ՀՀ քաղաքացիների ազատության համար՝ ինքն իրեն զրկելով ազատությունից:
Անդառնալի ու ցավալի կորուստ՝ կորուստ մի մարդու, որի ներուժը կարող էր անգնահատելի լինել իր հայրենիքի, իր ընկերների և իր ընտանիքի համար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Սիրունյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին: Մեր ընկերոջ վառ հիշատակը հավերժ մնալու է մեր սրտերում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն
19 օգոստոսի, 2012թ.
ք. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter